Ինչ որ լավ է… Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:

Եթե մարդ լուսավոր է կարող ամենքին էլ լուսավորել:

Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:

արև-վառ աշխարհ

վառա աշխարհ-ջերմ աշխարհ

Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:

իմ կարծիքով բանաստեղծությունը խորհուրդ է տալիս Այնպես ապրել, որ մեռնելուց հետո քեզ միշտ հիշեն:

Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:

Իմ կարծիքով բանաստեղծությունը նկարագրում է այն մարդկանց, ովքեր իրենց երջանկությամբ կարող են երջանկացնել ամբողջ մոլորակը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started